Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Արգենտինայում
American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, արտակարգ վայրէջք է կատարել Արգենտինայում:
Բուենոս Այրեսից ամերիկյան Մայամի քաղաք ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Էսեյսայի միջազգային օդանավակայան՝ վառելիքի արտահոսքի և սրահի ապահերմետիկացման պատճառով: Ուղևորներից ոչ մեկ չի տուժել:
Լագարդն Արգենտինայից վերադառնում էր ԱՄՆ՝ Բուենոս Այրեսում հուլիսի 21-22-ին G20 երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո: