Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։
Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն եւ բարեկեցություն: