Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որոնցից պարզ է դառնում, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ)
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրել է.
Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետևանքները շատ ավելի սարսափելի կլինեին։
Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին: