Դավիթաշենի կամրջից նետվողը եղել է 24 տարեկան. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք‚ Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. քաղաքացին Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
ԱԻՆ-ից հայտնում են‚ որ հուլիսի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Ռ. Ա.-ի (ծնված 1994 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: