Կառավարության անդամներից շատերն անկողիններով տեղափոխվել են աշխատասենյակներ, գիշերում ենք էնտեղ. Վարչապետի օգնական (տեսանյութ)
«Երբ նայում եմ ընդհանուր պատկերին‚ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում‚ որ ՀՀ պետբյուջեն վիրավոր անասուն է եղել‚ որից ով ինչ կարողացել պոկել ու սեփականացրել է: Սակայն մենք պարտավոր ենք կոռուպցիայի դեմ մեր հնարավորությունների սահմաններում տանել անզիջում պայքար: Դա բավականին բարդ է‚ բայց ոչ անհնարին: Արդեն առիթ եմ ունեցել ասելու‚ որ կառավարության անդամներից շատերն անկողիններով տեղափոխվել են աշխատասենյակներ, գիշերում ենք էնտեղ: Պետք է անել հնարավորը՝ շոշափելի‚ տեսանելի արդյունքների հասնելու շատ կարճ ժամանակահատվածում»‚- նշել է վարչապետի օգնականը: