Աշխարհի 10 ամենաերկար զիփլայններից մեկը՝ Հայաստանում
Հայաստանում առաջիկայում կկառուցի 2400 մետր երկարությամբ զիփլայն, որը կլինի աշխարհում 10 ամենաերկար զիփլայններից մեկը, չնայած նախկինում նախատեսվում էր, որ Հայաստանը կունենա աշխարհում ամենաերկար զիփլայնը:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Yell extreme park-ի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
«Տեխնիկական, ինժեներական ռեալ խնդիրներ կային, մոտակայքում գտնվող բլուրը խանգարեց աշխատանքներին, քանի որ ունեինք թերի տվյալներ տեղագրության հետ կապված: Մինչ այդ խնդիրները կլուծեինք, հայտարարվեց Դուբայում, ապա նաև Հարավային Կորեայում աշխարհի ամենաերկար զիփլայնների կառուցման մասին»:
Հետևաբար, ըստ Տիգրան Չիբուխչյանի, արդեն ակտուալ չեն Հայաստանում ամենաերկար զիփլայնը կառուցելու մասին ծրագրերը: