Հայտնի է Դոն Պիպոյի՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքաներում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Հատկապես հետաքրքրական մրցակցություն է սպասվում այն համայնքներում, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո գործող համայնքապետներն ինչ-ինչ պատճառներով հրաժարական են տվել: Մասնավորապես Էջմիածնից Hraparak.am-ին լուրեր են հասել, որ քաղաքն արդեն նախընտրական աժիոտաժի մեջ է հայտնվել:
Հիշեցնենք, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց հոր ձերբակալությունից անմիջապես հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր երիտասարդ Դիանա Գասպարյանը, ով մինչ այդ աշխատում էր արդարադատության նախարարությունում:
Չնայած դրան, որոշ տեղեկություններով՝ ՔՊ-ն ընտրություններին չի առաջադրի նրա թեկնածությունը եւ դեռ թեկնածուի փնտրտուքի մեջ է: Փոխարենը գրեթե կողմնորոշվել է հայտի հեղինակություն Դոն Պիպոյի շրջապատը: Պիպոն, ով Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալվեց , դրանից շաբաթներ առաջ քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր կազմակերպում եւ թավշյա հեղափոխությունը փորձում էր հասցնել Էջմիածին ու հաստատել իր ազդեցությունը:
Մանրամասներն՝ այստեղ: