Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Omega-ն, Mercedes-ն ու Газель-ը. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վահանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերոկում բախվել են Երևան բնակիչներ՝ 54-ամյա Ռուզաննա Խաչատրյանի վարած Opel Omega մակնիշի 17 ՏՕ 832 համարանիշի, 45-ամյա Մարտին Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 29 ՕՍ 449 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Զոհրաբյանի վարած Газель մակնիշի 34 CA 436 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 10-ամյա Ավետ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել և ընկել է ճանապարհի երկաթե արգելապատնեշի վրա
Մանրամասները՝ այստեղ: