Նախկին ոստիկնապետի եղբայրը աղմկոտ դեպքերից հետո ընտանիքի հետ հեռացել է երկրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից: Ժամանակավո՞ր, թե՞ մշտական՝ մեր աղբյուրը չհայտնեց:
Կարեն Գասպարյան ու որդին մեղադրվում են իրենց համագյուղացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Գասպարյանների պաշտպան Արմեն Ֆերոյանից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն պաշտպանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ Գասպարյանների որոշմամբ ինքը չի զբավում նրանց պաշտպանությամբ. «Իրենք ցանկություն հայտնեցին, որ ես չզբաղվեմ այդ գործով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: