Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար (տեսանյութ)
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, սեփականատեր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը կժամանի Երևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար։
«Էխա» Youtube ալիքի «Суть событий» ծրագրի ուղիղ միացման ժամանակ Վենեդիկտովը հայտնել է, որ երեքշաբթի՝ հուլիսի 24-ին կժամանի Հայաստան, որ հարցազրույց վերցնի ՀՀ վարչապետից, ինչպես նաև մի քիչ շրջի երկրում։ Վենեդիկտովը նաև նշել է, որ արդեն 15 տարի չի եղել Հայաստանում և մտադիր է այցելել Սևան, Դիլիջան, Էջմիածին։