Ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, էդ կամերաները որտեղից ուզում եք բերեք. Մարուքյանը և Հարությունյանը բանավիճեցին (տեսանյութ)
Խնդրում եմ մի դրեք ախտորոշում, որ այլևս որևէ կոնսենսուս հնարավոր չէ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, որ Դավիթ Հարությունյանը քիչ առաջ նշեց, որ եթե իրենց առաջարկը չի անցնելու, նրանք կպատպաննե «Դաշնակցության» մոտեցումը, բայց կոնսենսուսի փնտրտուքը չպիտի լինի ձգձգելու նպատակ հետապնդող գործընթաց:
«Մեր քննարկումների ժամանակ ասվել է հետևյալ բանը, որ, ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, գնացեք, էդ կամերաները որտեղից ուզում եք հանեք, բերեք, դուք չե՞ք իշխանությունը կազմակերպեք: Եվ էդ բեռը կրողը, գործադիր իշխանությունը ասում է`ախպեր ջան, բայց եթե ես էս տարբերակը ընդունեմ, էդ բեռը կկարողանամ կրել էն ժամկետների մեջ, որոնց մեջ մենք ուզում եմ ընտրությունների բեռը կրել և սա է խնդիրը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: