Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել. նա որոնվում էր 6 տարի
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2012թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: