Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ
Գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցի պահեստում «Զինվորի բաժին» նշագրմամբ պահածոների հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունը դադարեցրել է հատկացումները «Երկրապահ կամավորականների միությանը»։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին է հայտնել ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:
Նա ասել է, որ իր պաշտոնավարման օրոք՝ 2016-ից մինչև ԱԱԾ աղմկոտ բացահայտումների շրջանը, ԵԿՄ-ին հատկացվել են իրեր, նաև սնունդ։ Թե ինչ չափաքանակով, գնդապետը չմտաբերեց, բայց նշեց՝ զարմացած է ու չի հասկանում, թե ինչպես էին դրանք հայտնվել Գրիգորյանի տանը։
«Ներկա պահին ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին, մինչև նախաքննության ավարտը: Անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ հատկացումները նման ծավալների են եղել, բայց հույս ունենք՝ քննությունը ցույց կտա, թե էդ ծավալները որտեղից են կուտակվել»,- ասաց Մարգարյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: