Մկրտիչ Արզումանյանը լավ նորություն ունի (լուսանկար)
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որի միջոցով երկրպագուներին ու հետևորդներին հայտնել է, որ սկսվել են նոր, արկածային կինոկատակերգության նկարահանումները։
Լուսանկարին կից նա հետևյալ մեկնաբանությունն է գրել.
«Բա չիմացաք. Այսօր, էս ամառվա տժժ շոգին սկսեցինք նոր արկածային կինոկատակերգության նկարահանումները։ Հաջողություն եմ մաղթում մեր ստեղծագործական թիմին»: