Քաշքշել, հայհոյել, ապա բռունցքով հարվածել է ոստիկանի ծնոտին. արտակարգ դեպք Արցախում
Հուլիսի 19-ին ժամը 19:50-ին Արցախի ոստիկանության ՃՈ ՃՊԾ տեսուչ Ա. Գ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 12:15-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցում նկատել է հետիոտնային անցումի վրա կայանված «TOYOTA LAND CRUISER PRADO» ավտոմեքենան, որի վարորդ 50-ամյա Ա. Օ-ից արձանագրություն կազմելու նպատակով պահանջել և ստացել է փաստաթղթերը, սակայն վերջինս փաստաթղթերը թողնելով Ա. Գ-ի մոտ հեռացել է՝ հայտնելով, որ ժամանակ չունի:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դրանից հետո ժամը 17:45-ի սահմաններում նա ներկայացել է Արցախի ոստիկանության շենքի մոտ և մեքենան կայանելով չթույլատրվող գոտում պահանջել փաստաթղթերը, որտեղ Ա. Օ-ն չի ենթարկվել արգելված գոտուց մեքենան տեղափոխելու Ա. Գ-ի օրինական պահանջներին, իջել է մեքենայից, քաշքշել, ոչ ցենզուրային հայհոյանքներ տվել և մեկ անգամ բռունցքով հարվածել նրա ծնոտին: