Ծեծկռտուք Ավանի հոգեկան առողջության կենտրոնում. զինակոչիկներ են տուժել
Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմանում ոստիկանության Ավանի բաժանմունքն ահազանգ է ստացել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետեւանքով կան վիրավորներ։
Shamshyan.com-ի փոխարեն Նշված վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը եւ պարզել, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երեւանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի եւ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջեւ։
Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, բայց հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաեւ հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալ։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք որպես զինակոչիկներ բժշկական հետազոտություն են անցնում։