Նախագահը հանդիպել է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչներին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը և մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի և խորհրդատվության ոլորտներում՝ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ: