Իշխանություններն արդեն ինձ բնակարան են տրամադրել. բլոգեր Վլադ Մագան պատմել է Երևան այցի մասին (տեսանյութ)
Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը, որը հանդես է գալիս Վլադ կեղծանվամբ և բելառուսական անձնագրով այցելել էր Ադրբեջան, YouTube-ի իր ալիքում նոր տեսանյութում է հրապարակել, որում պատմել է, որ այժմ գտնվում է Երևանում:
«Դուք բոլորդ շատ էիք ուզում իմանալ՝ որտեղ եմ ես, և կարծում եմ՝ դուք բոլորդ արդեն իսկ գլխի եք ընկել: Ես Երևանում եմ՝ Հայաստան: Իշխանություններն արդեն ինձ բնակարան են տրամադրել»,- ասել է նա՝ հավելելով, որ ամառային սեզոնի պատճառով բնակարանի որոնումը մի փոքր ձգձգվել էր:
«Բանն այն է, որ հիմա ամառային սեզոն է, եւ մենք չենք կարողանում որևէ բնակարան գտնել: Ես հյուրանոցից հյուրանոց եմ տեղափոխվում, բնակարանից՝ բնակարան: Այսօր ուզում էի ձեզ ուրախացնել նոր բնակարանով, քանի որ խնդիրը գրեթե լուծված էր, բայց հանկարծ ձախողվեց, և նորից՝ ինչ-որ տեղ, ինչ-որ փոքրիկ սենյակում: Այս ամենը նորից կլուծվի: Ես վստահ եմ»,- ասաց Մովսեսովը: