Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել. Փաշինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին
Լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպմանը:
Վարչապետը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մանրամասներին, ասել է, որ հանդիպումը կայացել է կառավարական առանձնատանը:
«Երբ իմացա, որ ինձ հետ հանդիպելու ցանկություն կա, հրավիրեցի նրան, մենք սուրճ ենք խմել, զրուցել ենք: Նա ինձ հայտնեց տեղեկություններ, որոնք մտածում էր, որ կարող է ես չիմանամ: Շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ չեղավ այնպիսի տեղեկություն, որի մասին ես չգիտեի: Հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։