Կախարդական փայտիկն իր գործը կանի, կարող եք չկասկածել. Փաշինյանը՝ բացահայտումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, նշեց. «Ես հույս ունեմ, որ բոլորս հստակ հասկանում ենք, որ եթե ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, դա չի նշանակում նախկին իշխանությունների, կամ կառավարության կատարած կոռուպցիայի դեմ պայքար, այլ պայքար ընդհանրապես կոռուպցիայի դեմ, այդ թվում դա վերաբերում է նաև այսօրվա պաշտոնյաներին:
«ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող նույնիսկ երևակայել չորս ամիս առաջ»,- ասել է նա և նշել, որ այնպիսի չվճարված հարկեր են բացահայտվում, որոնք նախկինում ֆանտաստիկայի ոլորտից էին:
Փաշինյանն ասել է՝ իրենց նպատակը չէ, որ այն ընկերությունները, որոնցում բացահայտումներ են արվել, դադարեն գործել և ամեն ինչ անելու են, որպեսզի դրանք չդադարեն գործել, բարեհաջող, բայց օրենքի շրջանակներում աշխատեն:
«Մենք ոչ միայն չեն խանգարելու նրանց գործել, զարգանալ, այլ օգնելու ենք, բայց ներառող տնտեսական համակարգի շրջանակներում ոչ ոք մոնոպոլ դիրք չի ունենալու, բայց հաշվի ենք առնելու նաև այդ ընկերությունների շահերը, քանի որ դա մեր տնտեսության շահերն են»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի փոփոխություններ են անելու, որ այդ ընտրություններին հնարավորություն տան ստվերից դուրս գալ:
«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է և իր գործը անում է, կանի, դրանում կարող եք չկասկածել»,-ասաց նա: