Փաշինյանը անդրադարձել է ժամանակին իր արած հայտարարությանը, թե Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է և հետքերը բերում են ԱԺ
Այսօր՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ անդրադարձել է ժամանակին իր արած հայտարարությանը՝ Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է և հետքերը բերում են ԱԺ՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին:
Մասնավորապես նա նշել է. «Հայաստանում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ քրեական գործի քննության համար չկա որևէ սահմանափակում. մենք չենք ունենալու որևէ գործ, որը քաղաքական պատճառներով կանգնեցվի, բայց նաև չենք ունենալու քրեական գործ, որի քննիչի դերում հայտնվի վարչապետը»: