Կառավարությունը չի գնալու արձակուրդ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ է մտադիր գործադիրը մեկնել հանգստի, հայտնել է՝ Կառավարությունը չի գնալու արձակուրդ։
«Կառավարությունը չի կարող գնալ արձակուրդ, քանի որ երկիրը չի կարող լինել առանց կառավորության։ Առանձին ներկայացուցիչներ, ովքեր հոգնած են, գուցե գնան արձակուրդ։ Իսկ ընդհանուր առմամբ, ոչ»,- ասաց նա։