Ինչո՞ւ է Փաշինյանն իրեն ծաղրող անձին նշանակել ՍԱՊԾ պետ. պարզաբանում է վարչապետը
Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը և անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց. «Գեորգի Ավետիսյանի նշանակումը վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերախության հեղափոխություն, որովհետև եթե նայենք, թե ով երբ ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո և համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»: