Հրապարակվել է Fortune ամսագրի՝ ամենաազդեցիկ երիտասարդների վարկանշային աղյուսակը
Հրապարակվել է մինչև 40 տարեկան ամենաազդեցիկ գործարարների ամենամյա վարկանշային ցանկը, որը կազմում է Fortune ամսագիրը: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այս տարի առաջին անգամ ցանկում ընդգրկվել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:
Ամսագիրը նրան բնութագրել է որպես «ռուս Ցուկերբերգ»: Աղբյուրը նկատում է, որ Դուրովին հաջողվել է 1.7 մլրդ դոլար հավաքել Telegram-ի համար մեկ միջոցառման ընթացքում:
«40 մինչև 40» ցանկում առաջին հորիզոնականը կիսել են Instagram-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Քևին Սիստրոմը և Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Երիտասարդ ազդեցիկ մարդկանց ցանկում առաջին անգամ ընդգրկվել են նաև երգչուհի Ռիհաննան, Vimeo վիդեո ծառայության ղեկավար Անջալի Սուդը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: