Կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու. վարչապետ
Կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու, -հայտարարեց վարրչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր իր ասուլիսին՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին:
«Ես նույնիսկ ընդիմադիր պատգամավոր եղած ժամանակ չէի պատկերացնի, որ թալանի այսաստիճան ծավալը կարող է լինել մեր բոլորի վառ երևակայությունից անդին: Պետական պարտքը հատում է մեր օրենքով նախատեսված վերին սանդղակը, հետևապես մանսվանդ անարդյունավետ ծախսման պատմությունը թողած ՝նոր վարկեր ներգրավելու մասին հարց չի էլ կարող լինել օրակարգում: Այ սփուլում մեր խնդիրը ախտորոշումն է՝ մեր երկրի տնտեսական վիճակի, կոռուպցիայի»,–ասել է վարչապետը:
Վարչապետը նաև հայտնել է, որ բացահայտումների շղթան սկսել է մարդկանց ահռելի քանակ ներառել.
«Կոռուպցիայի և չարաշաումների դեմ պայքարն այնպիսի մեծ ծավալներ է ընդգրկել, որ սկսել է ավելի ու ավելի շատ մարդկանց ներառել, սկսել է ավելի ու ավելի ընդգրկուն ծավալների հասնել ընդհուպ այնաստիճան, որ հասել է մարդկանց, ովքեր ծափահարել են մեր հեղափոխությանը»: