Արփինե Հովհաննիսյանը պետք է ներկա լիներ և մեկնաբաներ Դանիել Իոաննիսյանի հասցեին իր ասածը. Էդմոն Մարուքյան
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախքան ԸՕ օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկը կարծիք հայտնեց այն մասին, որ պետք է ներկա լիներ ԱԺ փոխնախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը:
«Բնականաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք, զերծ մնանք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Երեկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։