Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը
Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 19-ին, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։
Shamshyan.com - ի փոխանցմամբ երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից կատարել գողություն՝ տանելով մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, ամերիկյան դոլար և ՀՀ դրամ։ Տունը պատկանում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսին: