Կապ չունի՝ ում օբյեկտն է, ով է, ում ընկերն է‚ օրենքի առաջ բոլորը հավասար են. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
Կապ չունի՝ ում օբյեկտն է, օրենքի առաջ բոլորը հավասար են, պատասխան են տալու: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով մեր այ հարցին, թե ինչ գործողություններ է իրականացնելու ոստիկանությունը ռեստորաններում ուշ ժամերին հնչող բարձր երաժշտության և հրավառությունների դեպքում:
«Եթե խախտեն՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, պատասխան են տալու: Իրականում կապ չունի՝ ում օբյեկտն է, ում տրանսպորտային միջոցն է, ինչ կարգի պետհամարանիշ է, ով է, ում ընկերն է, ինձ թվում է՝ արդեն ժամանակն է հասկանալու, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց Օսիպյանը:
Ոստիկանապետը հավելեց, որ ինքը նման դեպքերի մասին տեղեկատվություն չունի, սակայն կհանձնարարի՝ օբյեկտները ուշադրության կենտրոնում պահել, որեպեսզի լռության խախտում տեղի չունենա: