ՀՔԾ պետը՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի՝ քննչական ծառայությունում քննվող գործերի մասին (տեսանյութ)
Գործով նախաքննական գործողությունները են իրականացվում: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ՀՔԾ-ում քննվող գործերին:
«Ստուգվում են հայտնաբերվածի ձեռքբերման աղբյուրները, ինչպես նաև այլ գույքի ձեռքբերման աղբյուրներն են ստուգվում, մի խոսքով՝ նախաքննություն է կատարվում»,- ասաց նա:
Նշենք‚ որ հարուցված քրեական գործերից հետո Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին‚ իսկ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: