Վերաքննիչից պահանջում են ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն
Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Վերաքննիչից պահանջում ենք ակնհայտ անհիմն լինելու պատճառով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնել Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք‚ որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը):