«Արարատը» ևս կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրություններում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին սատարելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
««Արարատ» ՖԱ-ն դեռ օրեր առաջ բարձրաձայնել էր հայկական ֆուտբոլում և մասնավորապես ՀՖՖ-ում փոփոխությունների անհրաժեշտությունը: Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը: Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որը ունի հսկայական ներուժ»:
Հիշեցնենք‚ որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի թեկնածությանը սատարելու մասին էին հայտարարել «Ալաշկերտ»-ը‚ «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը: