Նախագահ Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի՝ շախմատի մասին տեսանյութում
Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է իր նոր՝ «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով շախմատի մասին տեսանյութը: Տեսանյութում երեխաներից բացի նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
«Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է բլոգերը: