Օբաման պարել է «Մանդելայի պարը». Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը «դժգոհ» էր (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ ունենալով մեկուկես ժամանոց ելույթ:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառման ժամանակ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը փորձել է պարել հանրահայտ «Մադիբա»-ն կամ «Մանդելայի պարը», ինչից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռաֆամոսան ընդգծել է, որ Օբաման Մանդելայից վատ է պարում: