Դպրոցի տարածքում չի կառուցապատվի ո՛չ ավտոկայանատեղի, ո՛չ սուպերմարկետ (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտակայքում 1.5 ամիս առաջ փակցված այն հայտարարությանը, թե դպրոցի մոտակայքում գտնվող պուրակը վաճառվում է:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 1.5 ամիս տևող բանակցությունների արդյուքում նա ստացել է նամակ, որում «Idea» հիմնադրամը, որը տարածքի փաստացի սեփականատերն է, տեղեկացնում է, որ տարածքում չի կառուցապատվի ո՛չ ավտոկայանատեղի, ո՛չ սուպերմարկետ:
Մանրամասն՝ տեսանյութում: