8 հիվանդություն ունի, բայց ծեծելով տարել են. սպանության համար դատապարտվածի հարազատների ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ)
2009թ.-ին Աշտարակ քաղաքում Հարություն Բեգյանին սպանելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Օսիպյանի հարազատներն այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց:
Ըստ Արթուր Օսիպյանի հորաքրոջ՝ Նարինե Միրզոյանի՝ Օսիպյանը տառապում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով և 1 տարի 8 ամիս առաջ դատարանի որոշմամբ հենց այդ հիմքով ազատ է արձակվել, ավելի ուշ, սակայն, դատախազի բողոքը բավարարվել է և Օսիպյանը կրկին կալանավորվել է:
« 5 օր առաջ հիվանդանոցում, երբ գնացել էր դեղերը ստանալու, ծեծելով տարել են, մոր աչքի առաջ կալանավորել են: 3 օր առաջ քրեակատարողականի դիմաց ցույց ենք արել և Արթուրին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, մեզ նրա ազատությունն է պետք, որովհետև կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի»,- ասաց Նարինե Միրզոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: