Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին.ՀՔԾ պետ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:
«Ծանուցված է պարոն Քոչարյանին հուլիսի 26-ի համար, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցաքննությունը տեսանկարահանելու առաջարկի վերաբերյալ էլ Սասուն Խաչատրյանն ասաց՝ կքննարկենք, իսկ ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, ասաց՝ իհարկե, հնարավոր է:
Անդրադառնալով հարցին, թե այս գործով վկայություն կտա՞ վարչապետը, որն այդ տարիներին շարժման ակտիվ անդամներից էր և, ավելին՝ տևական ժամանակ հետախուզման մեջ էր գտնվում, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.«Մեկ անգամ էլ եմ ասել, որ որևէ սահմանափակում, անձերի հետ կապված, չկա: