Մեր նպատակն է, որպեսզի դպրոցներն աշխատեն մեկ հերթով. Արայիկ Հարությունյան
Տարրական կրթության ծրագիր իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Առաջին, երկրորդ, երրորդ հերթի հարց այս պահին չի քննարկվում, որովհետև հերթերի սահմանման հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, և մենք դա էլ կհստակեցնենք», - ասաց նա։
ԿԳ նախարարն ընդգծեց՝ իրենց նպատակն է, որպեսզի դպրոցներն աշխատեն մեկ հերթով։
«Ինչը բազմաթիվ բողոքներ մեջտեղից կհանի, որովհետև հիմա ունենք բողոքներ ծնողներից, աշխատում են, և եթե նախկինում կարողանում էին առավոտյան ժամերին կազմակերպել, հիմա ցերեկային ժամերին չեն կարողանում կազմակերպվել», - ասաց նա։