Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 19-ին՝ ժամը 13:17, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ - ը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: