ՀՀԿ-ականների շրջանակներից նոր աղմկոտ բացահայտումներ են սպասվում (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հանդես կգա ապօրինի հարստացման նոր դեպքերի բացահայտման մասին հայտարարություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով` այս պահին ԱԱԾ քննության վարույթում նման գործերը շատ են, բայց թե ում են վերաբերում, Վանեցյանը չցանկացավ անուններ տալ։ Հարցին՝ կրկին ՀՀԿ-ականների շրջապատից են լինելու, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Կարող են եւ ՀՀԿ-ի շրջանակներից լինեն, կարող են նաեւ այլ շրջանակներից»,- ասաց նա։
Վանեցյանը վստահեցրեց` բացահայտումներն աղմկոտ են լինելու։