ԿԳ նախարարի կոչը վերաբերում է նաև պետական կառույցներին
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook - ի իր էջում գրել է.
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով:
Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»:
Այս կոչը վերբերում է նաև բոլոր պետական կառույցներին: