Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստի հերքմամբ հաղորդագրությունները
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցը չի հեռացնի Հոլոքոստի հերքմամբ հաղորդագրությունները, չնայած անձամբ ինքը հերքումը վիրավորական է համարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հրեա եմ, իսկ կան մարդիկ, որոնք հերքում են, որ Հոլոքոստը եղել է: Ես դա խորապես վիրավորական եմ համարում: Սակայն վերջնարդյունքում չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է դա հեռացնի, քանի որ կարծում եմ՝ բաներ կան, որոնք տարբեր մարդիկ սխալ են հասկանում: Չեմ կարծում, որ նրանք դա դիտավորյալ են սխալ հասկանում»,- ասել է նա Recode-ի հետ հարցազրույցում:
Ցուկերբերգն ընդգծել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին: Նա հավաստիացրել է, որ եթե հրապարակումը «սահմանները հատի», այսինքն՝ կարդարացնի մարդկանց որոշակի խմբերի դեմ բռնությունը, ապա այդպիսի հաղորդագրությունը կհեռացվի: