Որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ ՀՀԿ իշխանության օրոք «Վանաձորի» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՔԿՀ պետը մեղադրվում է մի բանում, որն առկա է հայաստանյան բոլոր ՔԿՀ-ներում անխտիր՝ գումարի դիմաց թույլ են տալիս կալանավայր մտցնել արգելված իրեր, այդ թվում՝ թմրանյութ, թույլ են տալիս զբաղվեղ թղթախաղով:
Ու միայն մեկ ՔԿՀ ղեկավարի այդ արարի համար կալանավորելը, մեղմ ասած, հասկանալի չէ:
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետը հրաժարվել է ԱԺ ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կալանավորներին ու դատապարտյալներին չի ստիպել ՀՀԿ-ին քվեարկե, այն նա ակտիվ լոբբինգ է արել նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ-ը:
Դե այս ամենն էլ դուր չի եկել այն ժամանակվա իշխանություններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում