Արմավիրի մարզպետը վերջնաժամկետ է տվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն:
Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պնդել է մինչեւ տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը:
Քաղաքապետը բիզնեսների տեր է, սակայն հարկեր չի վճարում իր բիզնեսների, այդ թվում՝ սեփական հյութերի գործարանի համար:
Նա հարկայինի հետ «լեզու է գտել» ոչ միայն այն պատճառով, որ նախկինում զբաղեցրել է Մեծամորի հարկայինի պետի պաշտոնը, այլեւս Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում աշխատող եղբոր շնորհիվ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: