Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Այս մասին գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»,-գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն էր տվել Միացյալ Թագավորության Համայնքների պալատը՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից:
Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:
Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: