Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Հիեցնենք, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում յուրացումներ են կատարվել