Վարչապետն ուշադրության կենտրոնում է պահում Փանիկում տեղի ունեցած դեպքը
Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Ըստ նրա, այս հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։
Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը: