«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մահացել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում hուլիսի 1-ին մեկ տարեկան երեխա է մահացել:
Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել անգիտակից վիճակում ՝ Արտաշատի մանկական պոլիկլինիկայից, որտեղ արդեն իսկ արհեստական շնչառության ապարատ են միացած եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է աղիքային ինֆեկցիայից։ ԲԿ-ից հայտնեցին, որ 2 ամիս առաջ երեխան ջերմել է, սակայն տնային պայմաններում չեն կարողացել իջեցնել ջերմությունը:
Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար ընթանում է նախաքննություն: