Նիկոլ Փաշինյանն Արա Բաբլոյանին կանչեց զրուցելու. ինչու նրանք առանձնացան (տեսանյութ)
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը և կանգնած էր կողք կողքի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Ընդ որում թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Կամո Արեյանը ձգտում էի ամեն կերպ կոնտակտի դուրս գալ, զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Բացման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանն Արա Բաբլոյանին անձամբ կանչեց զրուցելու և մինչ վարչապետի նստավայրը քայլելով` երկու պաշտոնյաներն ակտիվորեն զրուցում էին: