Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. մասնակցում է վիճակահանությանը (լուսանկարներ)
Երեկ՝ հուլիսի 17-ին, վանաձորցիները Հայոց բանակ ճանապարհեցին ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին, որոնց մեջ էր նաևՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ավագ որդին՝ Լևոն Ասլանյանը:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց խմբված նորակոչիկները, նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները գրկախառնվում էին, երիտասարդները խորհուրդներ էին ստանում մեծերից: Երիտասարդները միասին ստացան Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությունը: Ներկաներն աղոթք ուղղեցին առ Աստված և բարի ճանապարհ մաղթեցին նորակոչիկներին:
Քաղաքապետի որդին՝ Լևոն Ասլանյանը բանակ է զորակոչվել պետական համալսարանի առաջին կուրսից: