Սյունիքում բեռնատար է շրջվել, կա 1 զոհ, 2 տուժած
Սիսիանի տարածաշրջանի Ծղուտ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում այսօր՝ ժամը 14։10-ի սահմաններում, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են և նրանք եկել էին սարահանդ՝ խոտհունձ կատարելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։